Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի. ԱՀ ԱՆ
Անվճար Էլ. էներգիան արդեն հասանելի է բոլորին, անցե՛ք այս հղումով և համոզվեք ինքներդ՝ https://4q5w.short.gy/Solaron
Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
«Այս ժամի դրությամբ ունենք 19 վիրավոր, ցավոք սրտի, 2 զոհ ունենք: Վիրավորներից չորսը գտնվում են ծանր վիճակում, որոնցից մեկը` ծայրահեղ ծանր վիճակում է, վիրահատությունը նոր բարեհաջող ավարտել են: Մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրությունների»,- ասել է նա:
Հայրիյանի խոսքով` վիրավորների մի մասը տեղափոխվում է Երևան, արդեն ճանապարհին են: