Ոսկու արժեքը կրկին իջել է
Ոսկու գինը չորեքշաբթի առավոտյան թույլ նվազել է՝ իջնելով մեկ տրոյական ունցիան 1 800 դոլարից ցածր, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազում է 4,45 դոլարով կամ 0,25 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 785,25 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսն էժանանում է 0,75 տոկոսով՝ մեկ ունցիան 19,988 դոլար։
Նախօրեին ոսկու գինը բարձրացել էր առավելագույնի՝ 1 804,9 դոլար (1 800 դոլարից բարձր հուլիսի 4-ից ի վեր)։ Թանկարժեք մետաղը՝ որպես «հուսալի» ակտիվ, թանկանալու միտում էր դրսեւորել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան այցի հետ կապված հնարավոր ռիսկերով պայմանավորված։