Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
uncategorized

Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» այսօրվա համարում կանդրադառնանք ԱԺ պատգամավորներ Լևոն Դոխոլյանին, Մարգարիտ Եսայանին, Արտակ Զաքարյանին և Նաիրա Զոհրաբյանին:
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Լևոն Դոխոլյանը ԱԺ նիստերի ընթացքում կողմ է քվեարկել 324 և դեմ՝ 63 անգամ, ձեռնպահ է մնացել 173 և բացակայել 42 անգամ: Վերջինս ԱԺ նիստերի ընթացքում հարց է տվել 38 անգամ, իսկ 20 անգամ էլ ելույթ ունեցել: Լևոն Դոխոլյանը վերջերս քվեարկության դրված ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծին ընդհանրապես չի քվեարկել, իսկ «1000 դրամների» օրինագծին էլ՝ կողմ է քվեարկել: Ընդամենը մեկ օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է՝ հանրային հարցերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է իր դրամական միջոցներին, ապա նշենք, որ ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծին դեմ քվեարկած պատգամավորը դեռևս 2012 թ. ոչ մի դրամական միջոց չուներ, իսկ 2015 թ. դրությամբ՝ 20 միլիոն դրամ է հայտարարագրել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը կողմ է քվեարկել 465, իսկ դեմ՝ 70 անգամ: Որևէ օրենսդրական նախաձեռնության օգտին կողմ կամ դեմ քվեարկելուց ձեռնպահ է մնացել 166 անգամ, իսկ նիստերից բացակայել 136 անգամ: Կին պատգամավորը անցած չորս տարիների ընթացքում բավական շատ անգամ հարց է տվել և ելույթ ունեցել՝ 82 հարց է հնչեցրել և 77 անգամ էլ ելույթ ունեցել: Նաիրա Զոհրաբյանը թվով 10 օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ է՝ պետաիրավական, սոցիալական, կրթական, մշակութային և այլ ոլորտների: Ըստ իր 2015 թ. հայտարարագրի՝ դրամական միջոցներ չունի:
Հանրապետական կուսակցության անդամներ Մարգարիտ Եսայանն ու Արտակ Զաքարյանը ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ բավական շատ են կողմ քվեարկել՝ Եսայանը 793, Զաքարյանը՝ 848 անգամ: Երկուսն էլ շատ քիչ են դեմ քվեարկել՝ 6–8 անգամ: Մարգարիտ Եսայանը ոչ մի անգամ ձեռնպահ չի մնացել, իսկ Արտակ Զաքարյանը՝ միայն մեկ անգամ: Ինչ վերաբերում է այս երկու պատգամավորների ակտիվությանը ԱԺ–ում, ապա նշենք, որ վերջիններս թվարկված մյուս երկու պատգամավորների նման նույնպես բավական շատ հարցեր և ելույթներ են ունեցել անցած չորս տարիների ընթացքում: Այսպես, Մարգարիտ Եսայանը հարցուպատասխանի է մասնակցել 32, իսկ ելույթ ունեցել՝ 21 անգամ: Իր կուսակիցը մի փոքր պակաս ակտիվ է այս առումով՝ Զաքարյանը հարց է հնչեցրել 26 և ելույթ ունեցել 17 անգամ:
Մարգարիտ Եսայանը վերջերս թեժ քննարկման առարկա հանդիսացող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների կողմ է քվեարկել, այդ թվում՝ ապօրինի հարստացման քրեականացման, ԱԺ կանոնակարգի, կուսակցությունների մասին և այլն: Չորս նախաձեռնության համահեղինակ է՝ հարկային և հանրային հարցերի վերաբերյալ: Վերջինս թե՛ պատգամավորական մանդատը ստանձնելիս, և թե՛ նախորդ տարի դրամական միջոցներ չի հայտարարագրել:
Քվեարկությունների ավելի քան 90%–ին կողմ քվեարկած Արտակ Զաքարյանը նույնպես ունի նախաձեռնություններ՝ նա հինգ օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է: Ինչ վերաբերում է պատգամավորի դրամական միջոցներին, ապա նշենք, որ նա այնքան էլ հարուստ չէ՝ եթե 2012 թ. նա ուներ 1 միլիոն 500 հազար դրամ, ապա 2015 թ.՝ 2 միլիոն 550 հազար դրամ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: