ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Հայտնի են Չելյաբինսկի շրջանում տեղի ունեցած ողբերգության զոհերի անունները. բոլորը հայ են եղել
Armlur.am-ը գրում է.
Չելյաբինսկի իրավապահները շարունակում են պարզել կիրակի կեսգիշերին Մաքսիմկա ջրավազանում տեղի ունեցած ողբերգության մանրամասները:
www.1obl.ru-ի փոխանցմամբ՝ հաստատված փաստ է, որ նավակում եղել է 9 անձ՝ երեք մեծահասակ և 6 երեխա: Նրանցից 4-ին է հաջողվել միայն փրկվել, իսկ մյուսները ջրահեղձ են եղել: Նավակում եղածների թվաքանակը նախատեսվածից ավելին է եղել, ինչի արդյունքում էլ նավակը սուզվել է:
Հայտնի է նաև զոհվածների և տուժածների ինքնությունը: Կայքի փոխանցմամբ՝ փրկվածների անուններն են Նառա, Ստելլա, Լյովա և Անգելինա. նրանք հոսպիտալացվել են: Իսկ զոհվածների անուններն են Արման, Արսեն, Դավիթ, Արտյոմ, Էլեն: Բոլորը հայեր են: Ստացված տեղեկություններով՝ վանաձորցիներ, ովքեր վերջին տարիներին էին տեղափոխվել:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 2-ի գիշերը՝ Մաքսիմկա ջրավազանի վրա նավակի խորտակման հետևանքով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: