Օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել. մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի’ հայրենակիցներ,
Պաշտոնապես հերքում եմ լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը՝ թե ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։
Ամբողջ օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել։
Կոչ եմ անում անհիմն լարվածություն չառաջացնել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»։