Սվետլանա Լոբոդան խոստովանել է, որ իր դուստրերը ցանկանում են վերադառնալ Ռուսաստան (լուսանկարներ)
Երգչուհի Սվետլանա Լոբոդան խոստովանել է, որ իր դուստրերը ցանկանում են վերադառնալ Ռուսաստան, հատկապես՝ ավագ դուստրը, ով շատ ընկերներ ունի Մոսկվայում։ Այս մասին կատարողը խոսել է վրացի լրագրող Նոե Սուլաբերիձեի հետ հարցազրույցում։
«Եվանգելինան շատ ծանր է տարել տեղափոխությունը։ Երեխաները հիմնականում դժվարությամբ են հարմարվում նոր իրականությանը։ Ես նրա հետ շատ եմ խոսել այդ մասին, բացատրել, թե ինչու չկարողացանք մնալ: Նա լսում է ինձ, հասկանում և աջակցում է ինձ, բայց նրա համար դա շատ դժվար է։ Նա ասում է. «Մայրիկ, ես իսկապես կարոտում եմ իմ ընկերներին»: Բայց ես ասում եմ, որ հանգամանքներն այնպես են զարգացել, որ մենք չենք կարող և չենք վերադառնա Ռուսաստան»,- կիսվել է արտիստը։