Հրդեհ՝ Գավառ քաղաքում
Հուլիսի 31-ին, ժամը 15։32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բարեկամության փողոցի տներից մեկի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 17:54-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) և ջերմահարվել՝ մոտ 200 քմ հատվածը: