Իռլանդիայի նախագահը սկանդալի մեջ է հայտնվել Ուկրաինայի մասին կնոջ խոսքերի պատճառով
Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին կոչ են արել հստակեցնել իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում այն բանից հետո, երբ նրա կինը՝ Սաբինան, հակասական նամակ է գրել հակամարտության մասին, գրում է The Independent-ը։
Հրատարակության համաձայն՝ նա գրել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը «չի համոզել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն համաձայնել հրադադարին և բանակցություններին»։
Այս նամակով Սաբինա Հիգինսն արժանացել է իռլանդացի խորհրդարանականների քննադատությանը: