Փոխհրաձգություն՝ իրանա-աֆղանական սահմանին
Իրանա-աֆղանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ իրանցի սահմանապահների և «Թալիբան» շարժման անդամների միջև զինված ընդհարումը տեղի է ունեցել Գիլմենդ շրջանում։ Միջադեպի մանրամասների և տուժածների մասին առայժմ չի հաղորդվում։
«Հենց նոր տեղի է ունեցել զինված ընդհարում իրանցի սահմանապահների և և «Թալիբան» շարժման անդամների միջև՝ Գիլմենդ շրջանի սահմանային գոտում։
Փոխհրաձգությունը շարունակվում է․ հնարավոր զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է»,-շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։