Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել են բժշկական պարագաներ
Ս.թ. հուլիսի 30-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ` Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին հերթական անգամ փոխանցել է 3,5 տոննա բժշկական եւ առողջապահական պարագաներ։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հումանիտար առաքելության լրատվական ծառայությունից։
Սիրիայի առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների եւ ամենօրյա օժանդակության համար: