Սևանի թերակղզու լողափնյա հատվածներից մեկում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով
Ոստիկանության Սևանի բաժին այսօր տեղեկություններ են ստացվել, որ այսօր՝ ժամը 18.30-ի սահմաններում, Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։
Այս պահին ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ա. Մկրտչյանի հանձնարարականով ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության մի քանի օպերլիազորներ՝ բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ ենթադրյալ վիճաբանության վայրն են պարզում, որտեղից էլ այնուհետև վիճաբանողները հեռացել են, ու հնչել են կրակոցներ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Որոշ հանգամանքներ ոստիկաններին ու քննիչներին հայտնի է, և նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չեն հաղորդվում։