«Ուժեղ կանայք հենց այնպես չեն ծնվում...»․ Անժելա Սարգսյանի նոր ֆոտոշարքը
Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկարներ հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անժելան կրում է պուտավոր պրինտով կարմիր զգեստ։ Նրա մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները․ վզնոց, թեւնոց։ «Ուժեղ կանայք հենց այնպես չեն ծնվում... Նրանք ստեղծված են փոթորիկների միջոցով, որոնց միջով անցնում են... Նրանք փոթորիկներ են», - հրապարակումը մակագրել է դերասանուհին։