Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Երևան քաղաքում՝ հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Ավելին՝ այստեղ