Հայտնի են դարձել Լավրովի և Բլինքենի զրույցի հնարավոր թեմաները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ժամանակ ցանկանում է քննարկել Ռուսաստանի հնարավոր ծրագրերը Ուկրաինայի տարածքների հետ կապված։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փրայսը նշել է, որ Բլինքենը մտադիր է «շատ միանշանակ հաղորդագրություն փոխանցել ԱՄՆ-ի շարունակական մտահոգությունների մասին»՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ: «Վերջերս մենք լսեցինք մտահոգիչ հայտարարություններ, այդ թվում՝ անձամբ [Ռուսաստանի] արտգործնախարար [Սերգեյ] Լավրովից», - ասել է նա։
Ավելի վաղ Վաշինգտոնը փետրվարից ի վեր առաջին անգամ Մոսկվային հարցում էր ուղարկել Լավրովի և Բլինքենի միջև հեռախոսազրույցի մասին։ Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, զրույցի ժամկետների մասին դեռ տեղեկություն չկա։ Ամերիկացի դիվանագետը մտադիր է քննարկել նաեւ ամերիկացի բանտարկյալների խնդիրը, պարենային գործարքը։
Միաժամանակ Պետդեպարտամենտն ընդգծել է, որ հեռախոսազրույցը չի դառնա Ուկրաինայի շուրջ բանակցություններ կամ ռուս-ամերիկյան համագործակցության կարգավորման ցուցիչ։