Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»
uncategorized

Արհմիություններն էլ առաջվանը չեն, հիմա մեկը մյուսից տեղյակ չէ, թե ուր են գնում հավաքված գումարները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է արհեստակցական կամ ինչպես նախկինում էր ասվում արհմիութենական կազմակերպությունների կողմից հավաքագրված գումարների 70–80%–ը մնում է կազմակերպություններում գործող տեղական սկզբնական արհեստակցական կազմակերպություններ կոչվող կառույցներին, իսկ 20–30%–ը փոխանցվում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային, եթե տվյալ կառույցը անդամակցում է կոնֆեդերացիային: Սկզբնական կառույցում մնացած գումարը ծախսում և տնօրինում է այդ կառույցի ղեկավարը, ինքնուրույն որոշել ում, թե ինչի վրա ծախսի հավաքված գումարները կամ առհասարակ ծախսի կոլեկտիվի մե՞կ, թե՞ մի քանի անդամի վրա:

Ուշագրավ է, որ 2000 թվականին ուժի մեջ մտած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կազմակերպություններում գործող սկզբնական կազմակերպությունների հավաքված գումարների վրա հսկողություն կամ վերահսկողություն իրականացնելու իրավունք չունեն ո՛չ պետական, ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինների, ո՛չ գործատուների և ո՛չ էլ այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը նույնպես հավաստիացրեց, որ արհմիության գործունեությունը ոչ մի պետական կառույցի կողմից չի կարող ստուգվել: Փոխարենը կառույցը պարտավոր է իր ներսում ստեղծել վերստուգիչ հանձնաժողով, որը պարտավոր է ուշի ուշով հետևել, որ կազմակերպության անդամների անդամավճարներից հավաքված գումարները ճիշտ, արդարացի և հասցեական ձևով ծախվեն:

Սա այն է, ինչ գրված է օրենքում, սակայն պարզվում է, որ ոչ բոլոր սկզբնական կազմակերպություններն են, որ օրենքով ու արդար ձևով են գործունեություն ծավալում: Ավելին, իրենց անդամներին հաշվետու ժամանակաշրջանում չեն էլ տեղեկացնում, թե հավաքված գումարներն ինչ են արվել, ինչի վրա են ծախսվել և այլն:

Համացանցում նույնպես դժվար է գտնել որևէ մի սկզբնական կառույցի մասին տեղեկություն, որտեղ սևով սպիտակի վրա գրված լինի, թե իր ղեկավարած կազմակերպությունը քանի անդամ ունի, ամսական որքան գումար է հավաքվում, և հավաքված գումարներն ինչի վրա է ծախվում: Եվ եթե իսկապես կա վերստուգիչ մարմին, ով ի պաշտոնե վերահսկում է ծախված ամեն մի լումայի աշխարհագրությունն ու ծավալը, ապա պետք է որ ամեն ինչ պարզ ու թափանցիկ ներկայացվի հանրությանը:

Ու թե ինչպես են «աշխատում» պետական կամ մասնավոր կառույցներում, ՊՈԱԿ–ներում ծվարած արհմիությունները, պարզ չէ, բայց քանի որ նրանց սիրով «հանդուրժում են» նաև կառույցների ղեկավարները, ապա պարզ է դառնում, որ սա կարող է աշխատավայրում թաքցված բավականին յուղոտ կոռուպցիոն օղակ լինել:

Եվ ինչպես ժողովուրդն է ասում՝ ստացվում է, որ ժամանակակից արհմիությունների մեծ մասը նման են գայլի մոտ պահ տված գառանը, երբ գայլին էլ լուրջ դեմքով «հանձնարարում են», որ հանկարծ չուտի գառին:

Փաստորեն, նոր օրենքով սկզբնական կազմակերպությունները հավաքագրված գումարներից պետք է աշխատավարձ տան կառույցի ղեկավարին, տեղակալին, հաշվապահին և այլն, որի դիմաց նրանք պարտավոր են պաշտպանել իրենց անդամների իրավունքները: Բայց հարց է ծագում, թե ինչպես պետք է նրանք պաշտպանեն իրենց անդամների օրինական շահերն ու իրավունքները, երբ առաջին հերթին հենց իրենք են ոտնահարում սեփական անդամների տեղեկացված լինելու իրավունքը: Եվ շատերը երբեք էլ չեն իմանում, թե ուր են գնում իրենցից գանձված գումարները:

Անշուշտ թեման ծավալուն է, իսկ ասելիքը շատ, ուստի մենք դեռ կներկայացնենք, թե ինչպես են աշխատում տեղական արհմիութենական կազմակերպությունները, ինչ են անում իրենց գումարները և ինչու թափանցիկ չեն աշխատում, որ ոչ միայն աշխատողների համար, այլ բոլորի համար էլ պարզ լինի, թե ուր են գնում հավաքված գումարները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում