«Մումիայի» դերասան Բրենդան Ֆրեյզերը մինչև 272 կիլոգրամ քաշ է հավաքել նոր ֆիլմում նկարահանվելու համար
Ամերիկացի դերասան, «Մումիա» ֆիլմերի աստղ Բրենդան Ֆրեյզերը մեծ քաշ է հավաքել Դարեն Արոնոֆսկու «Կետը» դրամայում իր դերի համար, գրում է Variety-ն։ Նա կմարմնավորի գլխավոր հերոսին, ով կշռում է 272 կիլոգրամ։
«Դա կլինի մի բան, որը դուք դեռ չեք տեսել։ Զգեստապահարանն ու կոստյումները հսկայական են լինելու, ծավալուն: Սա, անշուշտ, հեռու է այն ամենից, ինչ ես երբևէ արել եմ, և ես այժմ չեմ փորձի համեստ ձևանալ», - մեկնաբանել է Ֆրեյզերը:
Ֆրեյզերի կերպարը Չարլի անունով մեկուսի կյանքով ապրող ուսուցիչ է, ով լքել է իր ընտանիքը՝ իր սիրելիի հետ ԼԳԲՏ հարաբերությունների համար։ Սակայն սիրելիի մահից հետո գլխավոր հերոսը սթրեսի պատճառով սկսել է շատ ուտել և գիրացել է։ Ֆրեյզերի կերպարը փորձում է նորից կապ հաստատել իր 17-ամյա դստեր՝ Լիզի հետ, որին մարմնավորում է դերասանուհի Հոնգ Չաուն։