ՃՏՊ՝ Մարմաշեն-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հուլիսի 27-ին, ժամը 14։13-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խաչմերուկի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարմաշեն գյուղից դեպի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամաս տանող ավտոճանապարհին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն․ Կ․-ն (ծնված 1971 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:
Փրկարարները վարորդին և ուղևորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գ․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ն․ Կ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան։