Երևանում «Նիվա»-ն գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Ք-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է, հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի պատճառը եղել է «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը մյուս մեքենայի վարորդի համար։ Այդ տեղեկությունները պարեկային ծառայությունում պարզվում են։
«Նիվայի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։