Վերջին հրաժեշտը «Իվանուշկի» խմբի երգիչ Օլեգ Յակովլևին․ լուսանկարներ, տեսանյութ
Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել ռուսական «Иванушки International» փոփ խմբի նախկին անդամ, բուրյաթ երգիչ Օլեգ Յակովլևին: Երաժշտի հարազատները և երկրպագուները մասնակցել են «Տրոյեկուրովսկոյե» գերեզմանոցում անցկացվող հրաժեշտի արարողությանը, հայտնում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ արտիստին հրաժեշտ տալու գնացած մարդկանց հերթ է գոյացել:
Հիշեցնենք, որ Յակովլևը մի քանի օր ծանր վիճակում վերակենդանացման բաժնում էր գտնվում, բժիշկները նրա մոտ թոքերի երկկողմանի բորբոքում էին ախտորոշել։ 47-ամյա երգչին միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին։
Նշենք նաև, որ Յակովլևի ընկերուհին հայտնել է, որ երգչին դիակիզելու են։