Իրաքում պահանջում են խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ. ռազմաբազան հրթիռակոծվել է
Իրաքի ռազմականացված շարժման` «Մահդիի բանակի» ղեկավար Մուկտադա Աս-Սադրը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ պայքարի ընդդեմ Թուրքիայի:
Regnum-ի հաղորդմամբ` ի պատասխան Իրաքի խոշոր քաղաքների փողոց են դուրս եկել Սադրի կողմնակիցները`Իրաքի կառավորությունից պահանջելով Թուրքիայի հետ խզել դիվանագիտական հարաբերությունները:
Ցուցարարները ջարդուփշուր են արել թուրքական դիվանագիտական առաքելությունների գրասենյակները, հրկիզել թուրքական հագուստի խանութները ու կոչ են անում ազատել Թուրքիայի կողմից օկուպացված Իրաքի տարածքները:
Al-Sumaria հեռուստաալիքը, հղում կատարելով Իրաքի անվտանգության ծառայության իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրաքի հյուսիսում` Նիյնեւա շրջանում, տեղակայված թուրքական Զլիկան ռազմազան հրթիռակոծվել է:
Աղբյորի հաղորդմամբ` ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է երեք հրթիռ: