Լոռու մարզում բախվել են Volkswagen-ն ու VAZ 21010-ը. մայր ու աղջիկ տեղափոխվել են հիվանդանոց
Հուլիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմանում Վանաձոր-Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի Գարգառ գյուղի գազալցակայանի մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 43-ամյա Վաչե Շ․-ի վարած Volkswagen մակնիշի և 42-ամյա Արեն Օ․-ի վարած VAZ 21010 մակնիշի ավտոմեքենաները,- գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով VAZ 21010 ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 39-ամյա Լուսինե Ֆ․-ն և 10-ամյա Յանա Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Աղբյուրը հայտնում է, որ վիրավորները Արեն Օ․-ի կինն ու երեխան են։