Պանամայում բողոքի ակցիաների ժամանակ տասնյակ ցուցարարներ եւ ոստիկաններ են տուժել
Պանամայի Սանտյագո քաղաքում ցուցարարների եւ իրավակարգի ուժերի միջեւ բախումների հետեւանքով երկու կողմից վիրավորվել է առնվազն 56 մարդ, երկուսը հոսպիտալացվել են, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել են երկրում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Պանամայում վառելիքի, պարենային զամբյուղի եւ դեղորայքի գների աճի, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ բողոքի ակցիաները սկսվել են հուլիսի 8-ին եւ մինչեւ վերջերս ոչ բռնի էին: Արհմիություններն ու սոցիալական շարժումները, բացի քաղաքներում ցույցերից, շարունակում են փակել առանցքային ավտոմայրուղիները, այդ թվում՝ Պանամերիկյան ավտոմայրուղին, բաց թողնելով միայն սննդամթերքով տրանսպորտը եւ շտապ օգնության մեքենաները:
Ազգային ոստիկանության տվյալներով՝ այդ քաղաքում վիրավորվել է 7 աշխատակից, ձերբակալվել է ավելի քան 20 մարդ: