Իտալիայի իշխող դաշինքում հրաժարվել են քվեարկել կառավարությանը վստահելու հետ կապված
Իտալիայում իշխող դաշինքի երեք առաջատար ուժեր՝ «5 աստղերի շարժում»-ը, աջակենտրոն «Առաջ, Իտալիա»-ն եւ «Լիգա»-ն, հրաժարվել են մասնակցել Ազգային խորհրդարանի Սենատում Մարիո Դրագիի գլխավորած կառավարությանը վստահելու քվեարկությանը:
Համապատասխան որոշումների մասին հայտարարել են օրենսդիր մարմնի վերին պալատում խմբակցությունների ղեկավարները:
Ինչպես հաղորդում է Rainews24 լրատվական հեռուստաալիքը, խորհրդարանականների նման ծանրակշիռ մասի մերժումը կարող էր Սենատին զրկել քվորումից՝ քվեարկությունը վավեր ճանաչելու համար, այդ դեպքում այն ստիպված կլինեին կրկնել մյուս օրը: Դրա հետ մեկտեղ, Rainews24-ի հաղորդմամբ, «Շարժման» սենատորները, ի տարբերություն «Լիգայի» գործընկերների, մնացել են նիստերի դահլիճում՝ այդպիսով քվեարկությանը տալով անհրաժեշտ կարգավիճակ՝ ի հեճուկս իրենց չմասնակցության: Քվեարկության մեկնարկից հետո ամենավառ իրադարձություններից մեկը դարձավ «Առաջ, Իտալիա» - ից տարածաշրջանային հարցերով նախարար Մարիասթելլա Ջելմինիի դուրս գալը, որը կարծում է, որ կուսակցությունը երես է թեքել իտալացիներից: