Ահազանգ` Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի առկայության մասին. այն չի հաստատվել
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ տեղադրված լինելու մասին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանությունում:
Այս մասին հայտնել է shamshyan.com-ը` նշելով, որ Նախագահի տուն են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կինոլոգներն ու սակրավորները, ոստիկանության ծառայողները:
«Սպուտնիկ Արմենիային» քիչ առաջ ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգը կեղծ էր. առաջին նախագահ տանը ռումբ չի հայտնաբերվել: