Ուղիղ երկխոսությունն է Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաապահով ճանապարհը. Բլինկեն
Ուղիղ երկխոսությունն է Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաապահով ճանապարհը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը` անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկ կայացած հանդիպմանը:
« Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը դրական քայլ են կատարել՝ հանդիպելով Թբիլիսիում: Ուղիղ երկխոսությունն է Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաապահով ճանապարհը»,- գրել է նա: