Ամերիկացի զինվորները եսասեր են․ Բայդենի նոր վրիպակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լեզվի սայթաքում է արել՝ ասելով, որ հարգում է Մերձավոր Արևելքում «ամերիկացի զինվորների եսասիրությունը», գրում է URA.RU-ն։
Ամերիկայի նախագահը Սաուդյան Արաբիայում գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ խառնել է եսասիրություն (selfishness) և անշահախնդիր (selflessness) բառերը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմ կատարած այցի ընթացքում Թել Ավիվում իր ելույթում վրիպակ էր թույլ տվել Հոլոքոստի վերաբերյալ։ Հուլիսի 13-16-ը Բայդենը մերձավորարևելյան շրջագայության ընթացքում կայցելի Իսրայել, Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա։
Մինչ այս նա բազմիցս սխալներ է թույլ տվել խոսքում։ Այսպիսով՝ մարտին Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի Սենատի առջև ունեցած ելույթի ժամանակ նա Ուկրաինայի բնակիչներին իրանցիներ էր անվանել։ Սպիտակ տան ղեկավարը նաև, ելույթ ունենալով Սպիտակ տանը Ռամադանի՝ մահմեդական սուրբ ամսվա ավարտին նվիրված միջոցառման ժամանակ, իրեն անվանել է Դելավեր նահանգի սենատոր և հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում շփոթել է Շվեդիան ու Շվեյցարիան։