ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն աշխատանքային այցով Արցախում էր
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հուլիսի 12-14-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր։ Այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետական նախարարի, արտաքին գործերի նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, մարդու իրավունքների պաշտպանի հետ: ԱՀ իշխանության ներկայացուցիչների հետ քննարկվել են Արցախի հարցով ՀՀ-ի վարած բանակցությունների վերաբերյալ Արցախի տեսակետը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման խնդիրները, որոնք սերտորեն առնչվում են Արցախի կարգավիճակին:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Արցախի ՀՅԴ շարքերի հետ՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ ծրագրելով որոշ աշխատանքներ։