Ողբերգական դեպք՝ Երևանում
Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի բարձրահարկ շենքերից մեկի բակում կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Գառնիկ Աղաբաբյանն ու Ագապի Խաչատրյանը: Ոստիկաններն ու պարեկները Բաղրամյան պողոտայի նշված բարձրահարկ շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 49-ամյա Հ. Ա.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 9-րդ հարկից ինքնասպանություն է գործել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։