50 մլն ռուբլին և Մոսկվայի քաղաքապետի գլխավոր մրցանակը հասավ հայուհուն
Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը ստացել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի գլխավոր մրցանակն ու 50 մլն ռուբլու չափով (875 հազար դոլար) պարգևատրում՝ 39-րդ Մոսկովյան միջազգային կինոփառատոնի փակման արարողության շրջանակում։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։
Մոսկվայի քաղաքապետի մրցանակը շնորհվել է առաջին անգամ։ Մրցանակները հանձնվել են «կինոարվեստում Մոսկվայի կերպարի ստեղծման համար»։ Մելիքյանի ֆիլմից բացի, մրցանակներ են ստացել ևս 3 ֆիլմեր՝ Անդրեյ Զայցևի «14+»-ը (30 մլն ռուբլի), Ռոման Պրիգունովի «Դուխless» 2 ֆիլմերը (20 մլն ռուբլի)։
Հաղթողներին ընտրել է պրոֆեսիոնալ ժյուրին