Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոհանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 21–ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
ՀՀ Նախագահի նստավայրում հայ–իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ԶԼՄ–ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններով:
Երևանում Հայաստանի և Իրանի նախագահները ներկա կգտնվեն նաև Հայաստան–Իրան գործարար համաժողովին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: