Խաչքարերի փոխարեն դեպի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ. Գուգարաց թեմ
Գուգարաց թեմը հանդես է եկել առաջարկով՝ Հարթագյուղի Ս. Հովհաննես մատուռի շրջակայքում խաչքարեր կանգնեցնելու փոխարեն դեպի մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ:
«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Ինչպես գիտենք, Հարթագյուղի Ս. Հովհաննես մատուռում, ավանդույթի համաձայն, մշտապես կանգնեցվում են խաչքարեր՝ ի նշան ուխտավորների երախտագիտության: Սրբավայրը և ամբողջ տարածքը շրջափակված են բազմաթիվ խաչքարերով:
Առաջարկում ենք, ի բարօրություն Սուրբ Հովհաննես մատուռի և ուխտավորների, խաչքարերի փոխարեն դեպի մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ:
Մինչև տարեվերջ Ձեր սրտաբուխ ներդրումով, որպես երախտագիտություն, խաչքարերի փոխարեն կարող ենք կառուցել աստիճաններ՝ բարեկարգելով դեպի մատուռ տանող ճանապարհը:
Այդ կերպ և՛ կապահովվի ուխտավորների անվտանգ տեղաշարժը դեպի Սուրբ Հովհաննես մատուռ, և՛ կբարեկարգվի մեր ժողովրդի կողմից անչափ սիրված սրբատեղի տանող ճանապարհը»,- նշված է Գուգարաց թեմի ֆեյսբուքյան էջում։