Տղամարդը ներխուժել է մանկական ճամբար ծեծել և հայհոյել երեխաներին
Ուլյանովսկի մարզում տղամարդը գիշերը մտել է Վոլժանկա մանկական առողջապահական ճամբար։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լույսերը մարելուց հետո նա բարձրացել է երկրորդ հարկ, արթնացրել երեխաներին, բարձր հայհոյել ու հարվածել նրանցից մի քանիսի դեմքին։
Տղամարդուն բերման են ենթարկել մասնավոր անվտանգության ընկերության աշխատակիցները, որոնք պատասխանատու էին ճամբարի հսկողության համար։
Պարզվել է, որ նա Ուլյանովսկի 24-ամյա բնակիչ է։ Չճշտված տեղեկությունների համաձայն՝ կասկածյալը հարբած է եղել։ Ուլյանովսկի շրջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է խուլիգանության հոդվածով քրեական գործի հարուցման մասին։