Բավրայի մոտ թվով 3-րդ երկրաշարժն է գրանցվել. այն նախորդներից թույլ է եղել
Բավրա գյուղի մոտ այսօր՝ հուլիսի 11-ին, թվով երրորդ երկրաշարժն է գրանցվել:
ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 10:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: