Մոսկվայում վատ եղանակի պատճառով մեկ մարդ զոհվել է, ևս 10-ը՝ հոսպիտալացվել
Մոսկվայում վատ եղանակի եւ դրա հետեւանքների պատճառով մեկ մարդ զոհվել է, եւս 10-ը հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Այս մասին հայտնել Է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր Telegram-ում։
«Արդեն որերորդ օրն է Մոսկվայում ամպրոպ եւ քամու փոթորիկների պոռթկումներ են տեղի ունենում։ Այսօր իրավիճակն առավել բարդ է։ Քամու պոռթկումները հասնում են 25 մ / վ-ի: Հիվանդանոցներ են տեղափոխվել արդեն 10 մարդ՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով: Մեկ մարդ զոհվել է», - հայտնել է քաղաքապետը՝ նշելով, որ քաղաքային ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները փոթորկի հետեւանքները վերացնելու համար: