Արցախում 377 ընտանիք բնակարան է ստացել
2021 նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից թվով 377 նորակառույց բնակարաններ և բնակելի տներ են տրամադրվել զոհված անձանց ընտանիքներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին: Այս մասին հայտնում է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն:
Բնակարաններ ստացածների թվում են նաև 5 և ավելի զավակներ ունեցող անձանց ընտանիքները, տեղահանված անձանց ընտանքները, փախստականների ընտանիքները, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև ծնողազուրկ անձանց ընտանիքները, այդ թվում՝ 312-ը՝ ք. Ստեփանակերտում, 48-ը՝ Ասկերանի շրջանում, 17-ը՝ Մարտունու շրջանում: