Ռաֆիկ Գրիգորյանը 4 անշարժ գույք է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս պատգամավոր դարձած Ռաֆիկ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարագրել է առանձնատուն, ավտոտնակ և երկու հողամաս: Նրան է պատկանում նաև «NISSAN MURANO 3.5 I» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցներ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Գրիգորյանը չի ունեցել, փոխարենը՝ հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում՝ հինգ ամիսների ընթացքում, նախկին աշխատավայրից 2 միլիոն 951 հազար դրամի եկամուտ է ունեցել:
Տնտեսագետի մասնագիտություն ունեցող պատգամավորը պետական գործունեության հիմքը դրել է դեռևս սրանից 20 տարի առաջ, երբ 1996 թ. ընտրվել էր Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ղեկավար, որից 4 տարի անց էլ՝ նշանակվել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ: Նշենք, որ առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2003 թ., այնուհետև՝ 2007 և 2012 թթ. ևս:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում