Նորաբաց-Դարակերտ ավտոճանապարհին 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե խորանարդին․ կան վիրավորներ
Երեկ՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 23:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 22-ամյա Գալուստ Շահբազյանը` իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Նորաբաց-Դարակերտ ավտոճանապարհի 400 մետր հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կողնակում գտնվող բետոնե խորանարդին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Շահբազյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 22-ամյա Կարեն Վարդանյանն ու Եղվարդ քաղաքի բնակիչ, 17-ամյա Հայկ Համբարձումյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն»,-գրել է կայքը: