Պենտագոնը հայտարարել Է՝ Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու ԱՄՆ-ի մտադրության մասին
Միացյալ Նահանգները ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, կհայտարարի Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Այսօրվա փաթեթի շրջանակներում հիմնական ուշադրությունը հատկացվում է բարձր հեռահարության բարձր ճշգրտության զինատեսակներին։ Տվյալ դեպքում խոսքը HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումների մասին է», - նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչության տվյալներով՝ հաշվի առնելով նոր մասնաբաժնի չափը՝ Կիևը կունենա իր տրամադրության տակ ընդհանուր առմամբ 12 ամերիկյան HIMARS ՀԿՌՀ։