Իրանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում
Իրանը ուրբաթ օրը Կասպից ծովում սկսել է «Երկարատեւ անվտանգություն 1401» խորագրով զորավարժությունները, հաղորդում է իրանական ԻՐՆԱ լրատվական գործակալությունը:
«Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Համզե Ալի Կավիանին հայտարարել է, որ Իրանը Կասպից ծովում ամեն տարի անցկացնում է «շարունակական անվտանգություն» զորավարժություններ՝ նշելով, որ ընթացիկ տարվա զորավարժություններին մասնակցում են հրթիռակիր նավեր, ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով՝ ամենամյա զորավարժությունների նպատակը զորամիավորումների փոխգործակցության մշակումն ու փորձի փոխանակումն են:
Կավանին Կասպին խաղաղության եւ բարեկամության ծով է անվանել՝ նշելով, որ Իրանում թույլ չեն տա խախտել անվտանգությունն աշխարհի ամենախոշոր լճի շրջանում: