Տղամարդը պատահաբար սպանել է ընկերոջը, ով խնդրել էր իրեն դանակով հարվածել
ՌԴ Կեմերովոյում սպանության մեջ մեղադրվող տեղի 32-ամյա բնակչի նկատմամբ քրեական հետաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մարզային վարչության լրատվական ծառայությունից, հաղորդում է Gazeta.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի մարտին։ Իրավապահները ժամանել են բազմահարկ բնակելի շենք. նրանց ասել են, որ այնտեղ հարբած վիճակում մի մարդ է բղավում։ Նա բացատրել է, որ այցելել է 44-ամյա ընկերոջը և խնջույքի ժամանակ նա, իբր, խնդրել է դանակով հարվածել իրեն։
Հարձակվողը կատարել է խնդրանքը, սակայն հարվածը չափազանց ուժեղ է ստացվել։ Արդյունքում ընկերը դեպքի վայրում մահացել է։ Նշվում է, որ տղամարդը համագործակցել է հետաքննության հետ, իրեն մեղավոր է ճանաչել։
«Սպանություն» հոդվածով հարուցված քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: