Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում երկհարկանի տուն է այրվում
Հուլիսի 8-ին՝ ժամը 18:11-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների այրվում է երկհարկանի տուն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին։