Ադրբեջանական գազի մատակարարումները վերջ կդնեն Ռուսաստանի մենաշնորհին. Բուլղարիայի վարչապետ
Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ Հունաստան-Բուլղարիա փոխկապակցման (IGB) բացումը և դրա միջոցով ադրբեջանական գազի մատակարարումը «վերջ կդնեն ռուսական մենաշնորհին»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Հունաստանի Կոմոտինի քաղաքում IGB-ի բացումը պատմական օր է։
«Սա էներգետիկ անկախության հասնելու խորհրդանիշ է։ Փոխկապակցիչը սկսում է աշխատել: Ես հպարտ եմ, որ ղեկավարել եմ կառավարությունը, որի օրոք ընդամենը վեց ամսում ավարտվեց այդ աշխատանքը»,- ասել է Պետկովը։
Նա նաև երախտագիտություն է հայտնել Հունաստանի վարչապետ Կրիակոս Միցոտակիսին։
Պետկովը պնդում է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աջակցությամբ սկսում է նոր աշխարհաքաղաքական համագործակցություն, որն ունի գործնական հետևանքներ և փոխում է տարածաշրջանի քարտեզը: Շնորհիվ այն բանի, որ Բուլղարիան առաջիկա շաբաթներին կսկսի գազ ստանալ Ադրբեջանից, դա վերջ կդնի ռուսական մենաշնորհին։