Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
Հուլիսի 6-ին, ժամը 22։58-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին «GAZ-53» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել։ Երեք տուժած հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։43-ին։