Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների ՀայաստանիԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Հիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»
Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հասարակություն

Միջադեպերը ներկայացնելիս չի կարելի խախտել անմեղության կանխավարկածը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասարակության շրջանում բավականին աղմուկ հանած փաստաբանների ծեծկռտուքից հետո, որը տեղի էր ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում, հարուցվել է քրեական գործ: 5 անձի մեղադրանք է առաջադրվել՝ փաստաբան Արմեն Սողոմոնյանին, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդականներ Գևորգ Մկրտչյանին, Վրեժ Խաչիկյանին, Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին և Արսեն Հարությունյանին: Նրանց հանդեպ մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 113–րդ, 117–րդ և 118–րդ հոդվածի հատկանիշներով՝ թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքների հատկանիշներով:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը նույնպես գործով որպես մեղադրյալ են ներգրավվել և հրավիրվել հարցաքննության:

ՓՊ նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը, «Փաստի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը և Վրեժ Խաչիկյանը միջադեպի ժամանակ միայն խաղաղեցնելուն ուղղված գործողություններ են կատարել, իսկ Սիմոն Բաբայանն ու Արսեն Հարությունյանը Տիգրան Աթանեսյանի գրասենյակ գնացել էին զրուցելու և ոչ թե հարձակվելու համար:

«Լրատվամիջոցները, սակայն չուսումնասիրելով գործի մանրամասները խախտում են անմեղության կանխավարկածը և հասարակության շրջանում սխալ տեղեկություն են տարածում: Ի վերջո, կա հարուցված քրեական գործ, ընթանում է նախաքննություն, և մենք պաշտպանված ենք ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածով: Ուստի պետք չէ խեղաթյուրել իրականությունը»,– ասաց Գ. Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ ընդհանրապես միջադեպերի մասին նյութեր հրապարակելիս հարկավոր է ուշադրություն դարձնել նյութի մատուցման եղանակին, քանի որ օրենքով չի թույլատրվում նախաքննության ընթացքում դեպքի մասին այնպիսի որակումներ տալը, որը կարող է տպավորություն ստեղծի, թե այն այլևս հաստատված փաստ է: Անշուշտ պարզ է, որ նման գործելաոճը կիրառվում է, երբ անհրաժեշտություն է լինում որևէ գործի մասին բացասական կարծիք ձևավորել, սակայն Գ. Մկրտչյանի կարծիքով հարկավոր է սպասել մինչև նախաքննությունն ավարտվի:

«Իսկ մամուլը տեղյա՞կ է Արսեն Հարությունյանի վնասվածքի մասին, որ նա դիմածնոտային կոտրվածք է ստացել: Իհարկե, տեղյակ չէ: Ինչ վերաբերում է դեպքին, ապա ես այդ մասին չեմ ուզում խոսել, քանի որ նախաքննություն է ընթանում: Բայց եթե ցանկանում եք անդրադառնալ այդ միջադեպին հիշեք, որ կա անմեղության կանխավարկած»,– ասաց Գ. Մկրտչյանը:

Հավասարության սկզբունքը պահպանելու համար «Փաստը» դիմեց նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանին, որպեսզի նրա տեսակետը ևս կարողանանք ներկայացնել, սակայն նա երկու օր շարունակ այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց: Նույնիսկ նրա ֆեյսբուքյան էջի միջոցով փորձեցինք կապ հաստատել, սակայն այդ եղանակով նույնպես չհաջողվեց զրուցել Տիգրանի հետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում