«Դիմադրություն» շարժումը երթի կանի՝ ի պաշտպանություն Սահմանադրության
«Դիմադրություն» շարժումը հուլիսի 5-ին երթի կանի Երևանում։ Երթն անցկացվում է ի պաշտպանություն Սահմանադրության։
«Սիրելի հայրենակիցներ, հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Արամ Խաչատրյանի արձանի հարակից հատվածից կմեկնարկի «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթը։
Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է»,- ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրությունում։