Լուկաշենկոն բացատրել է, թե ինչու է Պուտինի հետ քննարկել միջուկային զենքը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը և իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը որևէ մեկին շանտաժի չեն ենթարկում միջուկային զենքի թեմայով։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի նախագահը և ես չենք պատրաստվում որևէ մեկին շանտաժի ենթարկել, հատկապես միջուկային զենքով»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Պուտինի հետ վերջին բանակցություններում այս թեման բարձրացվել է ԱՄՆ-ին ուղղված Լեհաստանի խնդրանքից հետո՝ «իրենց միջուկային զենք բերելու համար»։
«Ես Ռուսաստանի նախագահին ասացի. ինչո՞ւ ենք ձևացնում, թե ոչինչ չի կատարվում։ Մենք երկար խորհրդակցեցինք և եկանք այն եզրակացության, որ 24 ժամվա ընթացքում պետք է պատրաստ լինենք հայելային պատասխան տալ նրանց։ Դրա համար մենք պետք է պատրաստվենք, և մենք կպատրաստվենք»,- ամփոփել է Բելառուսի նախագահը։