Տղամարդը ստեղծել և պտտել է 20կգ կշռող ամենամեծ սփիներն աշխարհում (տեսանյութ)
Բրիտանացի գյուտարար Թոնի Ֆիշերը պատրաստել է հսկայական սփիներ և պտտել է այն: Այս մասին հայտնում է UPI գործակալությունը՝ հրապարակելով աշխարհի ամենախոշոր սփիների փորձարկումը ցուցադրող տեսանյութը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 20 կգ քաշով և 3,3 մետր տրամագծով խաղալիքն այլ հատկանիշներով չի տարբերվում մյուս բոլոր սփիներներից: