Թուրքիան Շվեդիայից ստացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության շուրջ 73 անդամների արտահանձնման երաշխիքներ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Շվեդիայից երաշխիքներ է ստացել արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 73 անդամների արտահանձնելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Շվեդիան իր խոսքն է տվել ահաբեկիչների արտահանձնման մասին, նրանց թիվը մոտ 73 է: Մեզ տրվել են երաշխիքներ»,- ասել է Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից Շվեդիան համաձայնել է խստացնել ահաբեկչական հանցագործությունների մասին օրենքը՝ Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում։