Պիեռ Նարցիսին վերջին հրաժեշտի արարողությունը կրկին հետաձգվել է
Երգիչ Պիեռ Նարցիսին վերջին հրաժեշտի արարողությունը կրկին հետաձգվել է՝ այս անգամ հունիսի 29-ից հունիսի 30-ը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Արտիստի նախկին կինը բացատրել է, որ դա տեղի է ունեցել հանգուցյալի մոր և քրոջ նախաձեռնությամբ։
«Նրանց հետ դիվանագիտական զրույցներ ենք ունեցել, ընտանեկան զրույցներ, ամեն ինչ արել ենք բարձր, դեսպանատան մակարդակով։ Վերջնաժամկետը հինգշաբթի է, հինգշաբթի թույլ կտան հրաժեշտ տալ, այնուհետև մարմին անմիջապես Կամերուն կուղարկվի», - ասել է Նարցիսի նախկին կինը:
Նարցիսին վերջին հրաժեշտի արարողությունն առաջին անգամ չի հետաձգվում. նախկինում միջոցառումը հետաձգվել էր հունիսի 25-ից 29-ը։ Նախկին կնոջ խոսքով՝ դա տեղի է ունեցել ֆորսմաժորային իրավիճակի պատճառով։
45-ամյա Պիեռ Նարցիսի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 22-ին։ Դստեր խոսքով՝ նա մահացել է երիկամի վիրահատության ժամանակ սրտի կանգի հետևանքով։ Պիեռ Նարցիս Դե Նապոլի Դե Սոուզան ծնվել է Կամերունում 1977 թվականին։ Նա իր ստեղծագործական ուղին սկսել է 1990-ական թվականներին։ 2003 թվականին երգիչը մասնակցել է ռուսական Фабрика звезд շոուին, որտեղ թողարկել է Шоколадный заяц հիթային երգը։