Իրանն ու Արգենտինան BRICS-ին անդամակցելու հայտ են ներկայացրել․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Իրանն ու Արգենտինան BRICS-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) անդամակցելու հայտ են ներկայացրել: Այս մասին Նա գրել է իր Telegram-ում։
«Մինչ Սպիտակ տանը մտածում էին, էլ ինչ աշխարհում անջատել, արգելել եւ փչացնել, Արգենտինան եւ Իրանը BRICS-ին անդամակցելու հայտ են ներկայացրել», - գրել է նա:
Tasnim գործակալությունն իր հերթին, վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ն, հաստատել է, որ իրանական կողմը BRICS-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել: